Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով կրթության, մշակույթի, սպորտի եվ երիտասարդության հարցերի ,արտաքին կապերի,տուրիզմի բաժնի պետի զեկուցագիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկների լուծարման եղանակով օպտիմալացման ծրագիրը ոչ արդյունավետ է և նոր ուսումնական տարվա սկզբով պայմանավորված առաջացնում է բազմաթիվ սաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղավորելու խնդիր.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղական համայնքի «Շառլ Ազնավուրի անվան մանկապարտեզ»/պետական գրանցման համար՝ 99.210.20704, գրանցման ամսաթիվ՝ 17/04/2011թ., ՀՎՀՀ՝ 04724176/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք համայնքի «Տեր և Տիկին Ղազարյանների» անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն /պետական գրանցման համար՝ 99.210.01935, գրանցման ամսաթիվ՝ 12/03/2010թ., ՀՎՀՀ՝ 04723218/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի «Նորակերտի մանկապարտեզ» /պետական գրանցման համար՝ 99.210.01999, գրանցման ամսաթիվ՝ 08/12/2010թ., ՀՎՀՀ՝ 04723964/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի «Բաղրամյանի մանկապարտեզ» /պետական գրանցման համար՝ 99.210.02009, գրանցման ամսաթիվ՝ 31/01/2011թ., ՀՎՀՀ՝ 04716083/ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ լուծարելու մասին» թիվ 53-Ա որոշման 1-ին կետի 1, 2, 5, 6 ենթակետերը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
4. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ծագող իրավահարաբերությունների վրա: |