Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված N ԱՏ-12075021-04-0645 տեղեկանքը, 2021 թվականի հունվարի 31-ին տրված N 5 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և սեփականատեր ՝ «ԱՐՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վահան Առաքելյանի 2021 թվականի հուլիսի 31-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Նորակերտ գյուղում գտնվող՝ «ԱՐՐՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 04-074-0027-0020 կադաստրային ծածկագրով 0.284 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի վարելահողի նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |