Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ Ռուբիկ Աղեկյանի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 15092021-04-0053, տրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի գյուղ Թաիրով, Կ․ Դեմիրճյան թաղամաս 1-ին փողոց 25 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ 04-094-0184-0018 կադաստրային ծածկագրով, 0.066 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, մինչև 3 հարկ հարկայնությամբ բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով, որից 528,0 քառակուսի մետր մակերեսով հողամասը կաուցապատման, իսկ 132,0 քառակուսի մետրը՝ կանաչապատման համար:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 5280000 /հինգ միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |