Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 28092022-04-0022, տրված՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Մերձավան գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-065-0503-0230 կադաստրային ծածկագրով, 0,35 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1քմ համար՝ 800 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 2800000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |