Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի մայիսի 31-ի N 01/7/00249-2022 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-138 դրական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Տալ համաձայնություն Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Հովհաննես Հակոբի Պողոսյանի սեփականություն հանդիսացող 04-009-0110-0042 կադաստրային ծածկագրով, 0.040 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի հող, գործնառական նշանակությունը` բնակելի կառուցապատման:
- Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|