Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 26-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային եղանակով օտարելու մասին» թիվ 99-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն.
1) Որոշման 2-րդ մասում «6 000 000 (վեց միլիոն)» թիվը փոխարինել «5 000 000 (հինգ միլիոն) » թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |