Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Մերձավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, հաստատելու մասին» N 58-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման վերնագրում «աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը,» բառերը փոխարինել «կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» բառերով.
2) որոշման նախաբանում «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի N09-Ն հրամանի պահանջները և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N57-Ա որոշումը.» բառերը.
3) որոշման 1-ին կետում «աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:» բառերը փոխարինել «կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածնի:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |