Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՐԱՖԻԿԸ ԽՏԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԱՂԲԱՐԿՂԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման  մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի    14-րդ հոդվածի 2-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի  10-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք  ընդունելով   սույն թվականի հունվար ամսին Փարաքար համայնքում իրականացված  համայնքի բնակիչների  նախաձեռնության  խմբի  առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում  է՝

1. Հաստատել Փարաքար համայնքի բնակիչների կողմից ներկայացված <<Փարաքար համայնքի աղբահանության  ծառայության մատուցման գրաֆիկը խտացնելու և համայնքի  փողոցներում աղբաարկղեր տեղադրելու վերաբերյալ>> նախաձեռնությունն՝ ըստ  նախաձեռնության  դիմումին կից ներկայացված փաստաթղթերի:

2. Համայնքի փողոցներից (Նաիրի, Վազգեն Սարգսյան, Տերյան, Գրիգոր Լուսավորիչ, Շառլ Ազնավուր, Ջիվանի, Շիրազի,Թամանցիներ, Մհեր Մկրտչյան,Վաղարշապատի և հարակից փողոցներ, Երևանյան նրբանցք, Արցախ թաղամաս, Թաիրովի գերեզմանների ճանապարհ՝ յոթ հարակից փողոցներով, Թաիրովի դպրոցի շրջակայք, Փարաքարի Մեքենագործների շենքեր,  Թաիրովի N 1-7 շենքերի հարակից տարածքներ և այլն) յուրաքանչյուրում տեղադրել  նվազագույնը երկուական ընդհանուր օգտագործման աղբարկղեր՝ օրենքով սահմանված  սանիտարահիգենիկ նորմերին և կանոններին համապատասխան:

3.Խտացնել Փարաքար համայնքի  աղբահանության  ծառայության մատուցման գրաֆիկը՝ դարձնելով այն ամենօրյա համայնքի  ընդհանուր  օգտագործման տարածքներում և  շաբաթական երկու անգամ՝ բնակչության համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner