Ղեկավարվոլով <<Տեղական տուրքի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետով,<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է ՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետոթւյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2018 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ՝ համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետոթւյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 8-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին>> N11-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: |