Այսօր: Ուրբաթ, 27 Հունվարի 2023թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի <<Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատեր  Սարգիս  Խաչիկի Ղազարյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունը. ա) Սարգիս Խաչիկի Ղազարյանին սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0562-0031 կադաստրային ծածկագրով 0.1622 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը՝ խաղողի այգի, վարելահող) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան) սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նշված որոշման նախագիժը  չի ընդունվել, ներկա 8 ավագանու անդամներից 7-ը դեմ է քվեարկել:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42
0231 6-00-42, 060-53-00-42
paraqar.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner