Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 

Զեկ. ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի <<Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատերեր Ասատուր Ալավերդյանի, Սարգիս Ղազարյանի և Աշոտ Դավթյանի դիմումները.  համայնքի ավագանին  որոշում  է.

1. Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն Ասատոր Ալավերդյանի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի  Թաիրով գյուղում գտնվող 04-098-526-013 կադաստրային ծածկագրով 0.165 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի   (հողատեսքը՝ խաղողի այգի, վարելահող) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:

2. Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Սարգիս Ղազարյանի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Թաիրով  գյուղում գտնվող 04-094-0526-0012 կադաստրային ծածկագրով, 0.1622 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ վարելահողի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:

3. Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Աշոտ Դավթյանի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Թաիրով  գյուղում գտնվող 04-094-0085-0042 կադաստրային ծածկագրով, 0.07 հա մակերեսով բնակավայրի նպատակային  նշանակության հողամասը փոխել ՝արդյունաբերական, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արտադրամաս կառուցելու նպատակով:

4. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան) սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner