Ղեկավարվելով «Տեղական ինքանկառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ ծրագրերի մասին ստացված տեղեկատվությունը, Փարաքար համայնքում անցկացված միկրոծրագրերի ընդհանուր ժողովների արձանագրությունները. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Բաղադրիչ 1-ի շրջանակներում ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով՝ Փարաքար համայնքի Փարաքար գյուղում սպորտ դպրոցի կառուցում: Ծրագիրն ունի հատուկ պահանջ, այն է՝ համայնքը պետք է կատարի կառուցման աշխատանքների արժեքի 10% -ի համաֆինանսավորումը: Փարաքար համայնքի կողմից ներկայացրած հայտը Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հավանության արժանանալու դեպքում աշխատանքների արժեքի 90% -ի ֆինանսավորումը կատարվելու է ՀՏԶՀ-ի կողմից:
2. Բաղադրիչ 2-ի շրջանակներում ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով: Կոմունալ սպասարկման հատուկ տեխնիկական միջոցների ձեռքբերում/թվով 4/ և համայնքային սեփականության շենքերի և կեղտաջրերի մաքրման կայանի էլեկտրականության մատակարարում՝ արևային կայանների միջոցով: Ծրագիրն ունի հատուկ պահանջ, այն է՝ համայնքը պետք է կատարի կառուցման աշխատանքների արժեքի 5% -ի համաֆինանսավորումը: Փարաքար համայնքի կողմից ներկայացրած հայտը Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հավանության արժանանալու դեպքում աշխատանքների արժեքի 95% -ի ֆինանսավորումը կատարվելու է ՀՏԶՀ-ի կողմից:
3. Ծրագրերի հավանության արժանանալու դեպքում տալ համաձայնություն անհրաժեշտ չափով ներդրում իրականացնելու համար:
4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;
5. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;
6. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: |