Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Սարգիս Հարությունի Սարգսյանի 2023 թվականի մայիսի 22-ի N 1802 դիմումը, Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունիսի 19-ին տրված N 175 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Սարգիս Հարությունի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0505-0006 կադաստրային ծածկագրով 0.2067 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում սառնարան կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |