Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով 2020 թվականի նոյեմբերի 30-ին տրված N 111 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, լրամշակված 2022 թվականի 06 սեպտեմբերի և սեփականատեր ՝ Գագիկ Յուրայի Ավետիսյանի 2022 թվականի հուլիսի 27-ի դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Փարաքար գյուղում՝ Գագիկ Յուրայի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0308-0015 կադաստրային ծածկագրով հողամասից 0.0561 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ վարելահող, նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային օբյեկտ կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |