Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով «Ա Վ ԿՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ավետիս Գևորգի Մաթևոսյանի 2023 թվականի մայիսի 8-ի թիվ 1597 դիմումը և Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 5-ին տրված N 261 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, «Ա Վ ԿՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0302-0003 կադաստրային ծածկագրով 0,497 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նշանակությունը փոփոխել՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում սառնարան կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |