Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքում սպորտի հանդեպ նախասիրությունների, ունակության զարգացման, երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումն ապահովելու նպատակով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հիմնադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել դրա կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |