եկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2022 թվականի մարտի 31-ին տրված N 41 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի ապրիլի 4-ի N ԱՏ-04042022-04-0671 տեղեկանքը և սեփականատեր ՝ Սերգեյ Հրանտի Գրիգորյանի 2022 թվականի մարտի 31-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող, Նորակերտ գյուղում՝ Սերգեյ Հրանտի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-074-0105-0056 կադաստրային ծածկագրով 0.04804 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ վարելահողի նշանակությունը փոփոխել որպես գյուղատնտեսական. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ստորգետնյա սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |