Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 08122022-04-0098, տրված՝ 2022թ. դեկտեմբերի 8-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Մուսալեռ գյուղի Երևանյան փողոց 9/2 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 04-069-0101-0081 կադաստրային ծածկագրով, 0,0152 հա մակերեսով հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 121.6 քմ մակերեսով հողամասը մեկ հարկանի շինություն՝ առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու, 30.4քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1800000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային եղանակով օտարելու մասին» թիվ 86-Ա որոշումը։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |