Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում 2021 թվականի պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաբո, Այգեստան, Եսայի Յաղուբյան փողոցների գազաֆիկացման համար անցկացված 1179 մետր երկարությամբ գազատարը օգտագործելու իրավունքով անհատույց, անորոշ ժամանակով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
2. Համայնքի ղեկավարին (Դ.Մինասյանին)՝ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |