Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Գայանե Ռազմիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0201-0046 կադաստրային ծածկագրով՝ Ֆ.Նանսենի փողոց թիվ 25-27 հասցեում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0.1212 հա հողամասին կից բնակավայրի, այլ հողեր գործառնական նշանակության 0.00755 հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հող և այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով, օտարել Գայանե Ռազմիկի Սահակյանին:
2.Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |