Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2022 թվականի մարտի 23-ին տրված N 82 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և սեփականատեր Աննա Գևորգի Հարությունյանի 2022 թվականի ապրիլի 25-ի դիմումը, Փարաքար համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Աննա Գևորգի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 04-082-0306-0011 կադաստրային ծածկագրով 0.43 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը 3-րդ կարգի կորիզավոր) նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն և անասնաշենք կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |