Ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով սոցիալական հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 23-ի արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. Համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներին սահմանել 1576 549 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ գույքահարկի և հողի հարկի տույժերի գծով արտոնություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |