Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Լիանա Վասիլիի Առուշանյանի 2023 թվականի մայիսի 15-ի N 1678 դիմումը, Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունիսի 13-ին տրված N 162 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող, Լիանա Վասիլիի Առուշանյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-026-0053-0017 կադաստրային ծածկագրով 0.0926 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնագոմ կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
|