Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |