Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21- րդ կետով և հիմք ընդունելով ա/ձ Ամալյա Սարգսյանի 2022 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2170 դիմումը. Փարաքարի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 2784825, տրված 07.05.2010թ./ Արմավիրի մարզի գյուղ Փարաքար, Երևանյան փողոց 34 հասցեում գտնվող բուժ. ամբուլատորիայի վարչական շենքի առաջին հարկի տարածքից՝ 12.3 քմ մակերեսով, թիվ 11 սենյակը վարձակալությամբ տրամադրելու` անհատ ձեռնարկատեր Ամալյա Սարգսյանին, ստոմատոլոգիական կաբինետ բացելու, ստոմատոլոգիական գործունեություն ծավալելու՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով:
2. Տարածքի վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի:
3. Տարածքի վարձակալության վճար սահմանել՝ամսական 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |