Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Անուշ Այկվազյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Փարաքարի համայնքի <<Մշակույթ և սպորտ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Փարաքար գյուղի մշակույթի տան դահլիճն օգտագործման իրավունքով՝ 5 տարի ժամանակով տրամադրել Անուշ Այվազյանին շաբաթական երեք օր, հինգ ժամով, պարային պարապմունքներ անցկացնելու համար, սահմանելով 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ ամսեկան վարձավճար:
|