Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Ռուբեն Մարկլենի Ավետիսյանի 2023 թվականի ապրիլի 19-ի N 1356 դիմումը, Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունիսի 13-ին տրված N 165 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Ռուբեն Մարկլենի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0513-0004 կադաստրային ծածկագրով 0.09 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում ջերմոց և պահեստային շինություն կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
|