Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 36-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԹՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի  ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ. համայնքի ավագանին որոշում է՝

 

1.Տալ  համաձայնություն՝ Փարաքար  համայնքի գլխավոր հատակագծում կատարելու   հետևյալ փոփոխությունները.

1)  Փարաքարի համայնքում գտնվող  04-094-0123-001 կադաստրային համարով 0.0678 հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի բնակելի  կառուցապատման հող,

2)  Փարաքարի համայնքում գտնվող  04-094-0801-0001կադաստրային համարով 0.00157 համակերեսով բնակավայրի ընդհանուր օգտագործման հողամասի  գործառնական  նշանակությունը փոխել, որպես բնակավայրի հասարակական կառուցապատման հող, 

3)  Փարաքարի համայնքում գտնվող  04-094-0021-0030 կադաստրային համարով 0.0120 հա մակերեսով կոմունալ ենթակառուցվածքների հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի բհասարակական  կառուցապատման հող,

4)  Փարաքարի համայնքում գտնվող  04-094-0017-0022 կադաստրային համարով 0.0513հա  կոմունալ ենթակառուցվածքների հողամասին նպատակային նշանակությունը փոխել,  որպես բնակավայրի բնակելի  կառուցապատման հող:

2.Հողամասերը  կառուցապատել՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի:                                            

 3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:                                                                                                                                                4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner