Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Փարաքար գյուղում գտնվող 04-094-0409-0007 կադաստրային ծածկագրով 0,05883 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի աճուրդը 2 անգամ համարվել է չկայացած՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային եղանակով օտարելու մասին» թիվ 115-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն․
1) Որոշման 2-րդ կետում «4000000» թիվը փոխարինել «294150» թվով։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |