Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հովհաննես Վանիչկայի Նազարյանի 2023 թվականի ապրիլի 18-ի N 1339 դիմումը, Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մայիսի 10-ին տրված N 112 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ N ԱՏ-20042023-04-0068 տեղեկանքը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Հովհաննես Վանիչկայի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0408-0023 կադաստրային ծածկագրով 0,1404 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող/ հողամասի նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնաշենք կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |