Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով ,հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, արտաքին կապերի, տուրիզմի բաժնի 2023 թվականի հունիսի 14-ի զեկուցագիրը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող հայտարարած բաղադրիչ 1-ին և բաղադրիչ 2-ին մասնակցության հայտ ներկայացնելու և համաֆինանսավորմանը հավանություն տալու մասին» թիվ 41-Ա որոշման մեջ ավելացնել 7-րդ կետ. «7.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով ստեղծել նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի: Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան: Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին: Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին»: |