Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման պահանջները, Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի և քաղաքացի Գագիկ Գրիշայի Պապյանի միջև 2018 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը և քաղաքացի Գագիկ Գրիշայի Պապյանի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 4405 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է` 1. Ուղղակի վաճառքի միջոցով քաղաքացի Գագիկ Գրիշայի Պապյանին օտարել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի վկայական՝ N 31072018-04-0032, տրված՝ 2018 թվականի հուլիսի 31-ին)` Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող` 04-065-0607-0008 կադաստրային ծածկագրով, 0.9289 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը:
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով` 1 481 595.5 /մեկ միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար հինգ հարյուր իննսունհինգ դրամ, հիսուն լումա/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին` սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |