Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված ավագանու կանոնակարգի 9-րդ կետով և ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի զեկուցագիրն ավագանու նստավայրը Ժամանակավոր փոփոխելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ ավագանու նստավայրում տեղակայված են Վաղարշապատի միասնական սոցիալական ծառայության, Վաղարշապատի անձնագրային բաժնի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության աշխատակիցները․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու գործունեությունը ժամանակավոր կազմակերպել և նիստերն անցկացնել Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մազ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42 հասցեում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|