Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման պահանջները, Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և քաղաքացի Գեղամ Գուրգենի Միքայելյանի միջև 2002 թվականի մայիսի 16-ին կնքված հողամասի վարձակալության /սեղ․ 1-2154/ պայմանագրի 4․6 կետը, ինչպես նաև քաղաքացի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի մի շարք հողամասերի վարձակալ՝ Գեղամ Միքայելյանի ժառանգ Սրբուհի Համլետի Մարությանի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 4550 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է` 1. Ուղղակի վաճառքի ձևով քաղաքացի Սրբուհի Համլետի Մարությանին օտարել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող (սեփականության իրավունքի վկայական՝ 08112019-04-0047, տրված՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին) և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0503-0203 կադաստրային ծածկագրով, 3․525 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը:
2. Ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով` 4 117 125 /չորս միլիոն հարյուր տասնյոթ հազար հարյուր քսանհինգ / Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին` սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |