Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայսատանի Հանրապետության հողային օրենսգրքի 74-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիրի մարզի, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց 39/1 հասցեում գտնվող, 04-065-0063-0006 ծածկագրով հասարակական կառուցապատման գործառական նշանակության, բնակավայրերի նպատակայն նշանակության 0.1հա մակերեսով հողամասը տրամադրելու մրցութային եղանակով, կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, որից 800.0 քմ մակերեսով հողամասը մեկ հարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ /սրճարան/ կառուցելու նպատակով, 200.0 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գին սահմանել՝ տարեկան 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |