Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 39-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Փարաքար համայնքի ավագանին որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին » թիվ 39-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություն 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «14.Համայնքի բնակչի հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեքպում, հատկացնել դրամական օգնություն՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հուղարկավորության ժամանակ Փարաքար համայնքի կողմից հատկացնել պսակ՝ 15000 ՀՀ դրամի սահմաններում: Կատարված աշխատանքների մասին ներկայացնել հաղորդում ավագանու առաջիկա նիստին, որն ավագանու կողմից կընդունվի ի գիտություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner