Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի «Մշակույթ և սպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 65-Ա որոշման մեջ և կից հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի և երիտասարդության պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Մշակույթի և երիտասարդության պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |