Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Էքսպերտ դիալոգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող` /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 04102022-04-0046, տրված 2022թվականի հոկտեմբերի 4-ին/ գ. Մերձավան, Երկրագործների փողոց 9 հասցեում գնտվող` 04-065-0075-0003-001 կադաստրային ծածկագրով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 04-065-0075-0003-002 կադաստրային ծածկագրով 70.2 քմ մակերեսով ծածկը և շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ` 04-065-0075-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասն /այսուհետ՝ Գույք/, օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդի մեկնարկային գին է սահմանվում 16090118 /տասնվեց միլիոն իննսուն հազար մեկ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որից 2646000 /երկու միլիոն վեց հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ՝ շինության համար, 13444118 /տասներեք միլիոն չորս հարյուր քառասունչորս հազար մեկ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ՝ հողամասի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |