Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի հունվարի 26-ին տրված N 20 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և հողամասի համասեփականատերեր՝ Աննա Բարիսի Բարսեղյանի և Ռոման Հունիսի Վարդանյանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող՝ Աննա Բարիսի Բարսեղյանին և Ռոման Հունիսի Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-009-0137-0053 կադաստրային ծածկագրով 0,11 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,11 հա մակերեսով հողամասի՝ կորիզավոր, նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմատուն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |