Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանարապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Հ․ Միքաելյանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 4133 զեկուցագիրը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 19092023-04-0004, տրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-074-0107-0156 կադաստրային ծածկագրով, 0.9311 հա մակերեսով այլ հողատեսք, վարելահող /0,8735 հա մակերեսով հողամասը՝ այլ, իսկ 0,0576 հա մակերեսով հողամասը՝ վարելահող/ գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 3000 000 / երեք միլիոն/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |