Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի 2022 թվականի մարտի 21-ի թիվ 56 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Ի. Գասպարյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքն (կադաստրային ծածկագիր 04-094-0063-0005, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 23052018-04-0040) անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ միջնակարգ դպրոցի աշխատանքներն կազմակերպելու համար` 30 ամիս ժամկետով:
2․ Հանձնարարել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթները։ |