Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի Ժ/Պ Ն. Խաչատրյանի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 1533 զեկուցագիրը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնք Նորակերտ, Կոմիտասի փողոց 75 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 29062021-04-0074, տրված՝ 2021թվականի հունիսի 29-ին/ 705.4 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը` 004-064-001 ծածկագրով, 8.4 քմ մակերեսով կաթսայատունը` 004-064-002 ծածկագրով և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,263 հա մակերեսով` 04-074-0004-0051 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքր համայնքի «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |