Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Հ․ Մանուկյանի 2023 թվականի հունիսի 13-ի գրությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Ազգային ազատագրական պայքարի, ինչպես նաև քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմենրի ընթացքում զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ կորած, սոցիալապես անապահով ազատամարտիկների և կամավորների ընտանիքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորների միությանը տրամադրել դրամական աջակցություն 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։

2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Դավիթ Մինասյան)` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner