Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի «Բաղրամյանի մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի Ժ/Պ Ա. Գալստյանի 2023 թվականի մայիսի 22-ի թիվ 920 զեկուցագիրը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնքի, Կոմիտասի փողոց 26 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 11062018-04-0021, տրված՝ 2018թվականի հունիսի 11-ին/ 1658,4 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը` 04-030-0037-0039-001 կադաստրային ծածկագրով, 3.4 քմ մակերեսով զուգարանը` 04-030-00370039--002 կադաստրային ծածկագրով, 39,9 քմ /79,8 խմ/ մակերեսով պարիսպը՝ 04-030-0037-0039-003 կադաստրային ծածկագրով և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0474 հա մակերեսով` 04-030-0037-0039 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/ անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի «Բաղրամյանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |