Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ժամանակավոր ժամանած ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու, առաջնային կարիքները, այդ թվում` սոցիալական, առողջության առաջնային պահպանության, մանկահասակ և դպրոցական տարիքի երեխաների ուսման և կրթության խնդիրները գույքագրելու, հաշվառելու և գնահատելու նպատակով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Ի գիտություն ընդունել Փարաքար համայնքի կողմից Արցախից տեղահանվածներին ընդունելու, ինտեգրելու, սոցիալական օժանդակության ապահովման ընթացքի մասին Փարաքար համայնքի ղեկավարի, աշխատակազմի և վարչական ղեկավարների կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդումները։
2. Ի գիտություն ընդունել նիստի ընթացքում Փարաքար համայնքի ավագանու անդամների առաջարկությունները՝ համայնքի ղեկավարին ու աշխատակազմին,առաջարկելով կազմակերպել հատուկ աշխատանքային քննարկում։ |