Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ԳՈՌ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ տնօրենի Ժ/Պ Ա. Նիգոյանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 3210 զեկուցագիրը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող՝

1) համայնք Նորակերտ, Կոմիտասի փողոց 47 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 08102013-04-0034, տրված՝ 2013թվականի հոկտեմբերի 8-ին/ 787.5քմ մակերեսով մշակույթի տունը` 04-074-0018-0028-001 ծածկագրով, 71.0 քմ մակերեսով հարթակը` 04-074-0018-0028-002 կադաստրային ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1205 հա մակերեսով` 04-074-0018-0028 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

2) համայնք Արևաշատ, Երևանյան խճուղի 16 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 26122018-04-0034, տրված՝ 2018թվականի դեկտեմբերի 26-ին/ 1600.2քմ մակերեսով մշակույթի տունը` 04-026-0019-0001-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1153հա մակերեսով` 04-026-0019-0001 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

3) համայնք Փարաքար, գյուղ Փարաքար Նաիրի փողոց 40 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 2542293, տրված՝ 2008 թվականի հունիսի 3-ին/ 1102.2քմ ներքին մակերեսով, 1402.2 քմ արտաքին մակերեսով մշակույթի տունը` 024-009-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,747հա մակերեսով` 04-094-024-009 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

4) Համայնք Փարաքար, Գյուղ Մերձավան Երիտասարդության փողոց թիվ 39 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 20092022-04-0087, տրված՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին/ 1845.8քմ մակերեսով մշակույթի տունը` 04-065-0063-0007-001 ծածկագրով, 4.6 քմ մակերեսով զուգարանը՝ 04-065-0063-0007-002 ծածկագրով, 8.3 քմ մակերեսով ծածկը՝ 04-065-0063-0007-003 կադաստրային ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 1.8342հա մակերեսով` 04-065-0063-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

5) համայնք Փարաքար, Մայրաքաղաքային փողոց թիվ 106 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 07022020-04-0052, տրված՝ 2020 թվականի փետրվարի 7-ին/ 202.5քմ մակերեսով մշակույթի տունը` 04-094-0085-0011-001 կադաստրային ծածկագրով, 6.6 քմ մակերեսով օժանդակ շինությունը՝ 04-094-0085-0011-002 ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0.0737 հա մակերեսով` 04-094-0085-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

6) համայնք Այգեկ, 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 05122013, տրված՝ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին/ 231.5քմ մակերեսով մշակույթի տունը` 04-009-0010-0004-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,043հա մակերեսով` 04-009-0010-0004 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

7) համայնք Փարաքար, գյուղ Բաղրամյան Շինարարների փողոց, թիվ 47 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 2657881, տրված՝ 2011 թվականի հունիսի 1-ին/ 893.5 քմ ներքին մակերեսով, 1133.0 քմ արտաքին մակերեսով մշակույթի տունը` 04-030-0023-0012-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1796 հա մակերեսով` 04-030-0023-0012 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/. անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner