Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով ևհիմք ընդունելով 2020 թվականի հոկտեմբերի 2-ին տրված N 13 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և սեփականատերեր ՝ Թեյմինե Արագածի Հարությունյանի, Կարեն Հենրիկի Հարությունյանի, Էդգար Հենրիկի Հարությունյանի և Բագրատ Հենրիկի Հարությունյանի 2022 թվականի մարտի 15-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Արևաշատ գյուղում՝ Թեյմինե Արագածի Հարությունյանին և մյուսներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-026-0107-0006 կադաստրային ծածկագրով 0.22 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ վարելահող, նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց կառուցելու համար: 2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |