Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 27062023-04-0072, տրված՝ 2023 թվականի հունիսի 27-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-030-0173-0016 կադաստրային ծածկագրով, 0.25 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, անասնագոմ կառուցելու համար:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |