Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով, 685-րդ հոդվածի 1-ին մասով, 687-րդ և 689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 2791/1 զեկուցագիրը ՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Իսահակ Գասպարյան 2 հասցեում գտնվող դպրոցի շենքը ներառող /04-094-0063-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և դրա սպասարկման տարածքը, 04-094-0063-0005-001 կադաստրային ծածկագրով 968.2 քմ մակերեսով դպրոցը, 04-094-0063-0005-002 կադաստրային ծածկագրով 80.2 քմ մակերեսով կաթսայատունը, 04-094-0063-0005-003 կադաստրային ծածկագրով 16.7 քմ մակերեսով պահեստը, 04-094-0063-0005-004 կադաստրային ծածկագրով 2.5 քմ մակերեսով զուգարանը անհատույց օգտագործման իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրել «Փարաքար» կրթական հիմնադրամին:
2. «Փարաքար» կրթական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունման պահից: |