Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2022 թվականի մարտի 21-ի N 06/27.1/11976-2022 պետական փորձագիտական եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ NN 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի:
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
3. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 տոկոսի չափաքանակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |